Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող որոշ լրատվամիջոցներ շարունակում են ֆանտասմագորիկ վերնագրերով տեսանյութերի տարածումը համացանցում և YouTube-յան տարբեր ալիքներում՝ հավաքագրելով բազմաթիվ դիտողների և այդ տգիտությունները հավանողների...
Հետաքրքիր է, ինչ են մտածում մարդ արարած կոչված երկոտանիները, երբ հավանություն են (լայք) տալիս՝ "Նիկոլի տղան հագցրեց Ալիևներին. սա ցնցել է ողջ երկիը", "Պուտինի աղջկա ահազանգը Նիկոլին. փոթորիկ ողջ աշխարհի մասշտաբով", "Սպեցնազը կզցրեց Սերժին. Նիկոլին այսքան կատաղած դեռ չէինք տեսել" կամ "Ալիևը լացեց եթերում. Նիկոլը ցունամի էր արել ողջ Ադրբեջանում" և նույնաբովանդակ ապուշություններին...
Այսպիսի վերնագրեր դնողը կամ հոգեկան հիվանդ մանիպուլյատոր է, ով առիթից օգտվում է նիկոլապաշտ հիմնական զանգվածի տարրական անգրագիտությունից կամ էլ մեկն է, ով չկարողանալով իրական կյանքում կյանքի կոչել վերը նշված ֆանտազիաները դրանք իրականացնում է վիրտուալ աշխարհում ու դրանից հաճույք ստանում...
Համոզված եմ այս վերնագրերի հետևում կանգնածներին իրենց կյանքի ողջ ընթացքում կզացրել են, լացացրել են, հագցրել են ու ստիպել են, որ իրենց փրկության համար միջնորդեն ինչ-որ հեղինակավոր մարդիկ...
Հ.Գ. Ես հույս ունեի, որ մենք "Անասնաֆերմայից" թևակոխել ենք "1984", բայց որքան հասկանում եմ, մեր վիճակն ավելի լուրջ է, քանի որ 2,4 հազար տարրական անասուն հավատում և հավանում է այն տգիտությանը, որ Պուտինի աղջիկը ահազանգել է Նիկոլին...
Քանի դեռ այս ապուշություններին հավանողներ և դիտողներ կան շատ շուտով Նիկոլի PR-ով զբաղվողները այդ երկոտանիների համար նոր՝ "Ինչպես է Մելանյա Թրամփը փորձում մեր դուխով Նիկոլին տանել Աննա Պոնտացուց" ֆիլմը կնկարահանեն կամ էլ " Կիմ Չեն Ընին կզացնելու և լացացնելու համար աշխարհը պաչեց Նիկոլի աջ ոտքի բութ մատը" սերիալը կհրամցնեն այդ մասսային...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել