Tert.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է պետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնի, որպեսզի հանդարտեցնի ժողովրդին և ցրի ավելի վաղ հրապարակված արդյունքների վերաբերյալ բոլորի կասկածները, Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է eadaily.com-ը։

Զելենսկիի խոսքով՝ եթե ինքը հայտնվեր Լուկաշենկոյի իրավիճակում, անկասկած մեկ ամսից կրկնակի ընտրություններ կանցկացներ և արտասահմանյան դիտորդներ կհրավիրեր։

«Եկեք պատկերացնենք, որ ես վստահ եմ ինձ վրա, վստահ եմ մարդկանց քվեարկության հարցում։ Ինչպե՞ս կարող եմ հանդարտեցնել բոլորին:Ես անկասկած կհայտարարեի, որ մեկ ամիս հետո նոր քվեարկություն կլինի։ Եվ ես կրկին կառաջադրվեի նոր ընտրություններում»,- ասել է Զելենսկին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել