Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Լիոնից» կրած պարտությունը (1-3).

«Ինչո՞ւ «Լիոնը» կարողացավ հաղթել. անչափ մեծ ցանկության: Նրանք ավելի շատ ցանկացան, քան՝ մենք, ահա և վերջ: Նման մրցաշարերի այս փուլերում թիմի վարպետությունը միշտ չէ, որ ամենակարևոր դերն է խաղում. առաջին պլան են մղվում ցանկությունը, բնավորությունը և նման որակները:

3 պաշտպանով խա՞ղը. մեծ փորձ ունեցող շատ ֆուտբոլիստներ հասկանում են, որ նման մարտավարության դեպքում միշտ մի խաղացող պակասում է առջևի գծում: Մեզ ևս մեկ խաղացող էր պետք առջևում, որպեսզի նրան օգտագործեինք հարձակման համար:

Գվարդիոլան նույնիսկ չեկավ հանդերձրանա, խաղից հետո ոչ մի բառ չասաց: Ինչ ասել, երբ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է: Ցավում եմ Դավիդ Սիլվայի և Կլաուդիո Բրավոյի համար. նրանք վերջին խաղն էին անցկացնում «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Ցանկանում էինք առաջին հերթին հաղթել նրանց համար»,- ասել է Զինչենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել