Armenpress.am-ը գրում է․

Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հաշվել ենք 15 մարդ և անձնակազմի երկու անդամ։ Այսպիսով, ընդհանուր թիվը 17 է»,- հայտնել է աղետի ականատես Ջոզեֆ Մայոման:

Նա նաև նշել է, որ մեկ մարդ ողջ է մնացել, նա տեղափոխվել է հիվանդանոց: Մայոմայի խոսքով ՝ ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Ջուբայի բնակելի շրջանից ոչ հեռու՝ թռիչքից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ South West Aviation ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավային Սուդանի հարավային մասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել