Armsport.am-ը գրում է․

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» սեփական հարկի տակ ընդունում է «Տամբովին», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին, իսկ հայ ֆուտբոլիստը խաղը կսկսի «Տամբովի» մեկնարկային կազմում:

Նշենք՝ այս պահի դրությամբ Ռուսաստանի գործող չեմպիոնները 3 խաղից վաստակած 9 միավորով գլխավորում են ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Տամբովն», իր ակտիվում ունենալով ընդամենը 3 միավոր, 13-րդ տեղում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել