News.am-ը գրում է․

Տավուշի մարզում 58-ամյա պապի կողմից փայտով ծեծի ենթարկված թոռներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսի` 4-ամյա տղայի մոտ դրական դինամիկա կա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նշենք, որ 6-ամյա երեխան, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարքին։

Նշենք, որ թոռներին ծեծելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա քաղաքացու մյուս 5 թոռները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են «Մուրացանի» ԲԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել