Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում,  ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը  (ծնված 2001 թ.), կորցրել է գիտակցությունը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության կայքը:

Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել