Վանաձոի «Լոռի» է տեղափոխվել ռուս կիսապաշտպան Պավել Օսիպովը։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

24-ամյա ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է։ Հանդես է եկել ֆիննական «Լահտի», լատվիական «Վենտսպիլս» ակումբներում։

Ֆինլանդիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 59 հանդիպում, դարձել 5-ական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Լատվիական Պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։

Օսիպովը մասնակցել է նաեւ ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգային՝ անցկացնելով 13 հանդիպում, դառնալով երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել