Armsport.am-ը գրում է․

Անվանի մասնագետ Գուս Հիդինգը գլխավորեց Կյուրասաոյի հավաքականը: Այս մասին տեղեկացնում է Fox Sports-ը:

Նրա պայմանագիրը գործելու է մինչև 2022 թվականի Աշխարհի առաջնության ավարտը:

73-ամյա մասնագետն իր պարտականություններին կանցնի սեպտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ Հիդինկը, իր մարզչական կարիերայի ընթացքում ղեկավարել է ՝ «Ֆեներբախչեն», «Վալենսիան», «Ռեալը», «Բետիսը», «Չելսին» և «Անժին» և ՊՍՎ-ն:

Գուսը մարզել է նաև Հոլանդիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել