Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է փոխել ակումբի գրանցումը այս ամառ: Հաղորդում է todofichajes.com-ը:

29-ամյա իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին»: Լոնդոնցիները ցանկանում են փոխարինող գտնել իրենց դարպասապահ Կեպեին, որի խաղից դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը:

Դե Խեայի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն: Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել