Tert.amLife-ը գրում է.

Ամերիկյան հանրահայտ System of a down ռոք խմբի վոկալիստ հայազգի Սերժ Թանկյանն այսօր նշում է 53-ամյակը: Հատկանշական է, որ այսօր նաև նրա կնոջ` Աժելայի ծննդյան օրն է: Նրանք ամուսնացած են 2012 թվականից։

Սերժը ծնվել է Բեյրութում, 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է հայ-ամերիկյան դպրոց, ապա` Կալիֆորնիա նահանգի համալսարան, որտեղ էլ սկսել է զբաղվել երաժշտությամբ: Տարոն Մալաքյանի հետ հանդիպումից հետո ստեղծվել է Soil խումբը, որը հետագայում վերածվել է System of a down-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել