Lurer.com-ը գրում է․

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել երկրի խոշոր ձեռնարկությունների աշխատողներին շարունակել գործադուլները:


«Իմ սիրելի բելառուսներ, ձեռնարկությունների աշխատողներ, դուք նոր, ազատ Բելառուսի խորհրդանիշն եք։ Բելառուսի ապագան, հետևաբար նաև մեր երեխաների ապագան, այժմ կախված է ձեր միասնությունից և ձեր վճռականությունից: Ուստի, ես խնդրում եմ ձեզ շարունակել և ընդլայնել գործադուլները»,֊ասել է Տիխանովսկայան: Նա այդ գործողությունների նպատակը համարել է քաղբանտարկյալների ազատ արձակումը և նոր ընտրությունների անցկացումը:


Ավելի վաղ, Բելառուսական մի շարք ձեռնարկությունների աշխատողներ գործադուլ հայտարարեցին, և հայտարարվեց համընդհանուրն արտադրական պրոցեսի դադարեցման մասին: Միևնույն ժամանակ, իշխանությունները, սակայն, գործադուլների մասշտաբները գնահատում են աննշան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել