Armsport.am-ը գրում է․

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին կիսվել է Եվրոպա Լիգայի՝ «Ինտերի» հետ եզրափակիչ խաղի վերաբերյալ իր ակնկալիքներով:

«Ինտերը» լավ թիմ ունի: Նրանք լավ են հարձակվում և կարող են պաշտպանությունում ևս լավ խաղալ: Նրանք կարող են միայն մի քանի հնարավորություն տալ մեկ խաղի ընթացքում: Բայց մենք կմոտենանք այս խաղին այնպես, ինչպես ցանկացած այլ խաղի. մենք կփորձենք լավ խաղ ցուցադրել և կենտրոնանալու ենք արդյունքի վրա:

Խաղին մենք մոտենում ենք մրցակցի նկատմամբ հարգանք ցուցաբերելով: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է: Մենք պետք է կենտրոնանանք, պետք է հասկանանք խաղը:

Մեր եզրափակիչ հասնելը կարելի է տարբեր բառերով նկարագրել: Մենք հանգիստ ենք և պետք է որ պահենք մեր տեմպը: Մենք մեկ տարի քրտնաջան աշխատեցինք: Մեր նպատակն է հաղթել:

«Ռոման» և «Ինտերը» բոլորովին նման չեն, չնայած թիմերը խաղում են նմանատիպ սխեմայով: Սրանք բոլորովին այլ թիմեր են, և մենք պետք է պատրաստ լինենք այս խաղին», – Լոպատեգիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 21-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել