Armsport.am-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի խաղարկությունից հետո «Բավարիան» կստանա ավելի քան 120 միլիոն եվրո: Սա մրցաշարի պատմության մեջ ամենամեծ գումարն է:

«Բավարիայի» եկամուտը, բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. Խմբային փուլ հասնելու համար գերմանական ակումբը ստացել է 15,25 միլիոն եվրո, խմբային փուլում վեց հաղթանակների համար՝ 16,2 միլիոն եվրո, 9,5 միլիոն եվրո՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, 10,5 միլիոն եվրո՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար և 15 միլիոն եվրո՝ եզրափակիչ հասնելու համար:

Եթե Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը հաղթի մրցաշարի վճռական հանդիպումը, ապա նրանք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի մասնակցելու համար կվաստակեն ևս 4 միլիոն և 3,5 միլիոն եվրո: Ակումբը նաև կստանա 11,5 միլիոն եվրո հեռարձակման իրավունքներից և 33,24 միլիոն եվրո՝ վերջին 10 տարվա ընթացքում Չեմպիոնների լիգայի խաղարկության վարկանիշային երրորդ տեղը զբաղեցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել