Ցամաք ու չոր վայրերի մասին խոսելիս անմիջապես մտածում ենք Աֆրիկայի և անապատների մասին : Սակայն ամենաչոր վայրն աշխարհում գտնվում է Անտարկտիդայում :

Այս վայրն անվանում են նաև անտարկտիկական օազսիների անձյուն հովիտներ: Հովիտները գտնվում են Վիկտորիայի Երկրում : Ողջ Անտարկտիդայի տարածքում սա ամենամեծ տարածքն է, որը պատված չէ սառույցներով և որի մակերեսը կազմում է 8,000 քկմ : Պատճառը քամիներն են, որոնք ունեն 320 կմ/ժ արագություն և այնքան ուժգին են, որ խոնավության բացակայության են հանգեցնում : Հենց այդ պատճառով էլ հովիտներում չկա ո՛չ ձյուն, ո՛չ սառույց, և ամենուր չորություն է տիրում : Եվ այս իրավիճակը շարունակվում է արդեն 8 միլիոն տարի : Եղանակային պայմաններն այստեղ ատ մոտ են Մարսի վրայի բնական պայմաններին. ՆԱՍԱ-ն անգամ այստեղ փորձարկումներ է իրականացրել :

Մակ-Մերդոյի հովիտներում օդի ջերմաստիճանը ձմռանը հասնում է -67 աստիճան ցելսիուսի, իսկ ամռանը՝ -15 : Իսկ դեռ 90 միլիոն տարի առաջ այստեղ կյանք գոյություն ուներ, իսկ հովիտները հարուստ բուսականություն և կենդանական աշխարհ ունեցող ճահիճներ էին : Այսօր հովիտներում կյանք գոյություն չունի, եթե հաշվի չառնենք որոշ միկրոօրգանիզմներին, որոնք ապրում են փոքրիկ լճակների մոտակայքում : Սակայն այդ լճակներում ջուրն այնքան աղի է, որ կյանք գրեթե գոյություն չունի :

Մակ-Մերդոյի հովիտները համարվում են հատուկ պահպանվող տարածքներ, և գիտնականների հետաքրքրությունը դրանց հանդեպ գնալով մեծանում է : Եղանակային պայմաններն այստեղ դաժան են, սակայն կատարյալ են երկրաբանական և որոշ այլ ուսումնասիրություններ կատարելու համար :

Առավելագույն ջերմաստիճանը հասնում է +70,7 աստիճանի, հետևաբար այս վայրը համարվում է մոլորակի ամենաշոգ ու չոր վայրը : Անապատի հիմնական մասը, որի մակերեսը կազմում է 322 կմ, զբաղեցնում են աղի ճահիճները : Հարավում տարածվում են ավազե զանգվածները, որոնց տարածքը հասնում է 10,000 քկմ : Բոլոր կողմերից տարածքը շրջափակում են լեռները, հետևաբար Միջերկրական ծովից եկող խոնավ օդն այստեղ չի հասնում : Անձրևների շրջանում գարնանը Կերմանյան լեռներից այստեղ է գալիս ջուր, որը, սակայն, մի վայրկյանում գոլորշիանում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել