Tert.amLife-ը գրում է

«Տիկ-տոկ»-ից լսարանին հայտնի 31-ամյա Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանին քչերն են իր իրական անվամբ ճանաչում. նա վաղուց ներկայանում է Չուչի-Շուշի կեղծանվամբ: Նրա խոսքով` գանգուր մազեր ունի, փոքր տարիքից հայրն իրեն խուճուճի կրճատ` «ճուճի» ձևով է դիմել, այդպես, Շուշանը դարձել է Չուչիմ, հետագայում հենց այդպես էլ ներկայացել է հետևորդներին:

Tert.am Life-ը նրա հետ զրուցել է «Տիկ-տոկ»-ի հարթակը գրավելու և ընտանիքի մասին:

Նա «Տիկ-տոկ»-ի էջը բացել է մեկ տարի առաջ, բայց այն փակվել է, մի քանի ամիս առաջ Շուշանը բացել է իր երկրորդ էջը, որն արդեն ունի 86 հազար հետևորդ: «Նկարում եմ ընտանեկան, հումորային տեսանյութեր: Բոլորս էլ ապրում ենք հասարակ կյանքով, որը շատ մարդիկ ցույց չեն տալիս: Շատերն Ինստագրամում կեղծ իրականություն են ստեղծում, կանայք էլ, տեսնելով այդ կեղծ իրականությունը, մտածում են, թե միայն իրենք են ապրում այլ կյանքով: Իմ տեսանյութերից հետո շատ կանայք են շնորհակալական նամակներ ուղարկում` ասելով, որ օգնել եմ հաղթահարել իրենց բարդույթները»,-ասաց Շուշանիկը:

Ինստագրամի իր էջը նա վաղուց է բացել, բայց չի ակտիվացրել, քանի որ Ֆեյսբուքում է ակտիվ եղել այդ շրջանում: «Մոտ 5 ամիս առաջ որոշեցի Ֆեյսբուքը թողնել ու ակտիվացնել Ինստագրամը: Էջս ակտիվացնելու համար կեղծ հետևորդներ չեմ գնել, ամեն ինչ ինքնըստինքյան է եղել: Թե՛ Ինստագրամում, թե՛ «Տիկ-տոկ»-ում, թե՛ Յութուբում կարողանում եմ գումար վաստակել: Ինստագրամում վաստակածս ամենամեծ գումարը տատանվել է 100-200 դոլարի սահմաններում: Իսկ «Տիկ-տոկ»-ում հազվադեպ եմ գովազդներ անում, քանի որ չեմ ուզում մարդկանց հոգնեցնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել