News.am-ը գրում է․

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, Սեւ ծովում բնական գազ է գտել , գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր երկու աղբյուրներին:

Գործակալությունը նշում է, որ դեռ հայտնի չեն չափերն ու խորությունը:

Անցած ամիս Թուրքիան հայտարարել է, որ Fatih հորատման նավը սկսել է հետախուզությունը այսպես կոչված Tuna-1 գոտում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Արեւելյան Միջերկրածովում բնական գազի հայտնաբերման մասին հայտարարություն կանի:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել