«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև անցած շաբաթներին սկսված հակամարտությունն առաջիկայում նոր թափ կստանա և հնարավոր է այլ մասշտաբներ ընդգրկի։

Մարզում շրջանառվող լուրերի համաձայն` Անդրեյ Ղուկասյանը Վանաձորում եկող տարի սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ Մամիկոն Ասլանյանի դեմ քաղաքական արշավ է սկսել, ում նկատմամբ իշխանությունները լոյալ են տրամադրված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել