Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է փոխել ակումբային գրանցումը արդեն այս ամառ:

TuttoMercatoWeb-ի փոխանցմամբ՝ արգենտինացի աստղի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն: Աղվյուրը նշում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում «Բարսայից» Մեսսիի հեռանալու հավանականությունը աճել է:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի ղեկավարները պատրաստ են Մեսսիին վճարել տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ: Պայմանագրի ֆինանսական այլ պայմանները չեն նշվում:

Հատկանշական է, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն կտրականապես հերքում է Մեսսիի հեռանալը կատալոնական ակումբում: Նրա խոսքով՝ արգենտինացին կարևոր օղակ է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել