Shamshyan.com-ը գրում է․

Կոտայքի մարզում երեկ՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել։

Ժամը 22։30-ի սահմանում Նոր Գեղի գյուղի Ս. Թևոյան փողոցում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 54-ամյա Գուրգեն Սադոյանի վարած Mercedes մակնիշի և Նուռնուս գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գարիկ Ավադարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Գ. Ավադարյանը, նրա ուղևորներ՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 21-ամյա Աղասի Գրիգորյանը և Նոր Գեղիի բնակիչ՝ 33-ամյա Թեհմինե Ղարայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Սադոյանը «Հաճն» սուպերմարկետի տնօրենն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել