«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռեւս հունվարին մենք գրել էինք, որ Կենտրոնի նախկին համայնքապետ Վիկտոր Մնացականյանին պաշտոն են առաջարկել․ առաջարկն արել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, թվում էր՝ նշանակումն օրերի հարց է, բայց տեղի չունեցավ։ Խոսքը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնի մասին էր՝ կալանավորված Վահագն Վերմիշյանի փոխարեն։ Իշխանական մեր աղբյուրները պատմեցին, որ նշանակումը չի կայացել Հայկ Մարությանի եւ նրա կնոջ ջանքերով։

Իմանալով, որ երկուշաբթի օրը լինելու է Մնացականյանի հրամանը, ամուսինները հանգստյան օրը հյուրընկալվել են կառավարական ամառանոցում եւ Նիկոլ Փաշինյանին համոզել, որ չեղարկի որոշումը։ Հիմնավորել են, որ թաղապետի  պաշտոնից Մնացականյանն ազատվել է չարաշահումների պատճառով, թեեւ իրականում ազատվել է սեփական դիմումով։ Ի դեպ, Մարությանը եթե հեռացվի պաշտոնից, հիմքում կլինեն քաղաքապետարանում կոռուպցիոն ինչ-որ գործարքների հետ կապված բացահայտումները, որոնց մասին Փաշինյանը վերջերս է տեղեկացել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել