News.am-ը գրում է․

ԱՄԷ առողջապահության նախարարը հայտնել է վերջին 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի տագնապալի աճի մասին, հաղորդում է Reuters-ը:

Կառավարությունը հայտարարել է, որ վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 365 նոր դեպք, վարակման դեպքերի թիվը հասել է 64 906-ի, 366 մարդ մահացել է:

ԱՄԷ-ում կորոնավիրուսի գագաթնակետը եղել է մայիսին, սակայն այդ պահից ի վեր երկրում պարբերաբար բռնկման ալիքներ են գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել