News.am-ը գրում է․

Ապստամբ զինվորները գրավել են Մալիի ԶՈւ գլխավոր շտաբը, հաղորդում է Bamada  պորտալը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կատի շրջանում ռազմաբազայում զինծառայողների շրջանում ասպտամբություն է տեղի ունեցել:

Պորտալի տվյալներով՝ ԳՇ-ը հսկում են գնդապետ Սադյո Կամարի գլխավորությամբ զինծառայողները:

Վերջին շրջանում Մալին բախվել է ներքաղաքական ճգնաժամի հետ, ընդդիմությունը պահանջում է նախագահ Իբրահիմ Բուբակար Կեյտի հրաժարականը:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել