Pastinfo.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բանկիչները բացել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Գեղամասար համայնքի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 7։00-ից փակել են միջպետական ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ Սոթքի ոսկու հանքի պայթեման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում խմելու և ոռոգման ջրերը։

Սևակ Խաչատրյանն ասաց, որ ճանապարհն արդեն բաց է. «Պայմանավորվել ենք այսօր կամ վաղը հանդիպել հանքի ղեկավարների հետ և քննարկել մեր խնդիրները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել