News.am-ը գրում է․

Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, դուրս եկավ հացադուլից։

Այսօր Հակոբկոխյանին մոտեցան «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը եւ այլ քաղաքացիներ, որոնք հայտարարեցին, որ միանում են Հակոբկոխյանին եւ հացադուլ հայտարարում։ Այդ պահին Հակոբկոխյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 6 օր է, ինչ հացադուլ էր հայտարարել։

Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված էր ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման եւ այլ խնդիրների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել