News.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահի փեսա եւ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում «որոշ ժամանակով» համաձայնել Իսրայելի կողմից Արեւմտյան ափի հատվածի բռնակցմանը՝ նախընտրելով կենտրոնանալ Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի եւ առավել լայն տարածաշրջանային խաղաղ ջանքերի վրա: 

«Իսրայելը համաձայնել  է մեզ հետ, որ չի դիմի այդ քայլին առանց մեր համաձայնության: Մենք չենք ծրագրում որոշ ժամանակով տալ մեր համաձայնությունը»,-ասել է նա:

ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը վերջ է դրել բռնակցման ծրագրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել