Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանրապետությունում տեսնում է նույն այն տրամադրությունները, որոնք եղել են 2018թ. թավշյա հեղափոխության օրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Այսօր նույն տրամադրությունն է հանրապետությունում, ինչ հեղափոխության ժամանակ, որովհետև հեղափոխությունը շարունակվում է: Շարունակվում է շատ վստահ ու հաղթական: Բոլոր ասպարեզներում` սկսած անվտանգայինից, վերջացրած՝ ենթակառուցվածքայինով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև մարդկանց, որոնք այսօր փորձում են հեղափոխության արժեքները պաշտպանել գործող իշխանություններից` նշելով, որ դրանք այն մարդիկ են, որ փորձել են ամեն կերպ խոչընդոտել հեղափոխությանը, ուստի չեն կարող խոսել հեղափոխության արժեքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել