Pastinfo.am-ը գրում է․

Մոգոն, Varks.am-ը փակվել են, բայց իրենց գումարների հետ կապված պետք է վերահաշվարկ իրականացվի։ Նրանք վաշխառությամբ են զբաղված և մինչև արդարացի որոշում չկայացվի, ժողովուրդը չպետք է իրենց վճարի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ո՛չ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը։ Նշենք, որ նախաձեռնության անդամները Կենտրոնական բանկի մոտ անժամկետ նստացույց են իրականացնում։

«Այս վարկային կազմակերպությունները, որոնց տոկոսները սարսափելի են, ինչի արդյունքում ժողովուրդն այսօր շատ ծանր իրավիճակում է հայտնվել։ ԿԲ-ում նստած մարդիկ ցանկանում են տեսնել հազարավոր մարդկանց, որպեսզի գիտակցեն հարցի լրջությունը։ Մենք համախմբվելու ենք և միասնական մեր բողոքի ձայնը օրը 24 ժամ բարձրացնելու ենք ԿԲ-ի դիմաց։ Եթե ԿԲ ղեկավարն ունի համարձակություն և գտնում է, որ ինքը և իրենց գործողությունները ճիշտ են, հրավիրում ենք այստեղ։ Թող գան և պատասխանեն մեզ հուզող բոլոր հարցերին։ Ժողովրդից թաքցնելու ոչինչ չկա։ Սա ապաքաղաքական պայքար է։ Մեր պայքարը բանկային համակարգի և վաշխառու վարկային կազմակերպությունների դեմ է, որոնք սարսափելի ձևով սնանկացնում են հասարակ քաղաքացուն, ինչը մեզ համար անընդունելի է»,-նշեց Մանուել Մանուկյանը։

Վերջինս ընդգծեց՝ Համաշխարհային բանկը ՀՀ-ին է տվել մեկ տարի վարկային արձակուրդ։ Մանուել Մանուկյանի խոսքով, եթե Համաշխարհային բանկը պետությանը կարողանում է տալ, ուրեմն պետության ներսում գործող բանկերը պետք է ժողովրդին տան այդ վարկային արձակուրդը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել