Aysor.am-ը գրում է․

«Մեդիա Վահան 2020»՝ այսօր կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Ամենասկանդալային քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ինչպես նշվեց, պայքարն այս անվանակարգում բավական թեժ է եղել, քանի որ նույն կոչմանն արժանանալու հավակնել են նաև իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը և «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Մրցանակն ստանալիս Պետրոսյանը նշեց, որ ինքը շարունակելու է նույն  աշխատաոճը՝ սուր և կտրուկ գնահատականներ տալով ամենատարբեր երևույթներին:

«Ամենադրական հանրային գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մրցանակը հանձնվեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին: Վերջինս նշեց, որ մրցանակը խթան կհանդիսանա իրենց համար, և իրենք կանեն լավագույնը՝ հաջողելու իրենց աշխատանքում:

Ինչ վերաբերում է մյուս՝ «Լավագույն մեդիա» անվանակարգին, ապա այստեղ լավագույնը ճանաչվեց «Անտիֆեյք էյեմ» կայքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել