Ահա թե որոնք են աշխարհի ամենահարուստ հայ ընտանիքները :
Քարդաշյաններ
ԱՄՆ-ի և միգուցե ողջ աշխարհի ամենահայտնի հայ ընտանիքը Քարդաշյաններինն է : Ընտանիքի գլուխը եղել է լոսանջելեսյան փաստաբան և բիզնեսմեն Ռոբերտ Քարդաշյանը, ով Արևմտյան Հայաստանի գաղթածների սերնդից է եղել :
Առավել հայտնի է Քիմ Քարդաշյանը՝ ֆոտոմոդել, դերասանուհի, միլիարդատեր, արդեն իրավաբան : Քիմը մշտապես հիշում է իր արմատների, Հայաստանի մասին, լինում հայրենիքում, օգնում հայրենակիցներին :
Մյուս հայտնի Քարդաշյանները Քիմի քույրերն են՝ մոդել և հաղորդավարուհի Քլոին և հաղորդավարուհի ու դերասանուհի Քորթնին :
Հովնանյաններ
Հովնանյանները ևս ամերիկահայ ամենահարուստ ընտանիքներից են : Իրաքի Քիրքուկ քաղաքի չորս հարազատ եղբայրներ Ժիրայրը, Գևորգը, Հրայրն ու Վահագնը զրոյից սկսել են կառուցել իրենց բիզնեսը դեռ 1950-ական թվականներին : Ներկայումս Հովնանյաններին են պատկանում աշխարհի տարբեր մասերում գտնվող բազմաթիվ էլիտար անշարժ գույքեր : Միայն ԱՄՆ-ում նրանք կառուցել են մի քանի հարյուր հազար շքեղ տուն :
Կարապետյաններ
Ռուսաստանում ներկայումս ամենահարուստ հայ ընտանիքը Կարապետյաններինն է : Ընտանիքի գլուխ, Foorbes-ի ցանկում ներառված միլիարդատեր Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերն է, ով շինարարությամբ է զբաղվում ՌԴ տարածքում : Բարեգործը մշտապես օգնություն է տրամադրում իր հայրենիքին :
Սամվելի երեխաներն են Տաթևիկը, Սարգիսն ու Կարենը : Նրանք ևս տաղանդավոր բիզնեսմեններ են, որոնք պատրաստ են շարունակելու հոր գործը :
Իզմիրլյաններ
Եվրոպայում ամենահարուստ հայերը Իզմիրլյաններն են, որոնք բնակվում են Շվեյցարիայում : Բիզնեսներ ունեն Լոնդոնում և Ճապոնիայում :
Ընտանիքի գլուխը Տիգրան Իզմիրլյանն է, ով Օսմանյան կայսրության հայերի սերնդից է և ով ի սկզբանե զբաղվել է աֆրիկյան գետնանուշի մեծածախ վաճառքով : Իսկ այժմ նրա որդին՝ Սարգիսը, աշխարհի տարբեր մասերում գտնվող մի շարք հինգաստղանի հյուրանոցների սեփականտեր է :
Իզմիրլյանները ևս մշտապես օգնում են հայկական սփյուռքին և Հայաստանին՝ վերականգնելով հայ քրիստոնեական վանքերը, հիմնելով հայկական դպրոցներ :