Tert.amLife-ը գրում է

Դերասանուհի Շողեր Թովմասյանն այսօր նշում է ծննդյան 28-ամյակը:  Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ օրն անակնկալներով է սկսել:

«Ընկերներս կեսգիշերին տորթով եկան մեր տուն, շնորհավորեցին: Հետո մյուս ընկերներս անակնկալի բերեցին, հատուկ վայր էին վերցրել, որտեղ գիշերն ուրախացանք, նշեցինք: Այսօր էլ կնշեմ ռեստորանում` 15-16 հոգով: Բավականին ժամանակ է` կարանտինի մեջ էինք, հիմա լիցքաթափվելու կարիք կա: Ես էլ, առհասարակ, մեծ խնջույքների սիրահար եմ»,- ասաց նա:

Շողերի ամուսինը` դերասան, շոումեն Գրիշա Աղախանյանը կնոջ անակնկալը օրեր առաջ է մատուցել: Դերասանուհու խոսքով` Գրիշան միշտ է իրեն անակնկալներ մատուցում: «Երկու-երեք օր առաջ ասաց, թե ինչ է ինձ նվիրելու: Գրիշան այս տարի ինձ նոր մեքենա է նվիրել, ուղղակի իրավիճակի պատճառով ճանապարհները փակ են, շուտով կհասնի, բայց չեմ ուզում ասել, թե ինչ մեքենա է: Որդիս` Ալեքսանդրն էլ կեսգիշերին շնորհավորեց, առավոտյան էլ համբուրեց և ասաց` «Շողեր, շնորհավոր ծնունդդ»»:

Ըստ Շողերի` մեծանալուց չի վախենում, քանի որ դա բնական գործընթաց է. «Չեմ կենտրոնանում մեծանալու փաստի վրա: Ֆիզիկապես 28 տարեկան եմ, բայց հոգեպես դեռ 18 եմ: Մայրս միշտ ասում է` երբ պետք է մեծանամ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել