News.am-ը գրում է․

Անհայտ զինված անձինք եկել են «Յանդեքս»-ի գրասենյակ Մինսկում: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել են ընկերությանը մոտ կանգնած աղբյուրից եւ հաստատել են հենց «Յանդեքս»-ում:

«Անհայտ անձինք սեւ հագուստով զենքով եկել էին «Յանդեքս»-ի գրասենյակներ Մինսկում: Գրասենյակներն արգելափակված են, այդ թվում` ներսում գտնվող մի քանի աշխատակից»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ընկերության մամուլի ծառայությունը հաստատել է աղբյուրի խոսքերը: «Մենք պարզում ենք մանրամասները»,- ասել են ընկերությունում:

Օգոստոսի 9-ի երեկոյան Մինսկի կենտրոնում եւ հանրապետության մի շարք այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր բռնկվեցին, որոնք սրվեցին իրավապահների հետ բախումների ընթացքում: Ըստ ՆԳՆ-ի` ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ, վիրավորվել են տասնյակ ոստիկաններ եւ ցուցարարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել