Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում:

«Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարաձգել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ այս որոշման ուժով այսօր` օգոստոսի 12-ին Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը պետք է լրանար օգոստոսի 12-ին` ժամը 17։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել