Tert.am-ը գրում է․

Լույս օգոստոսի 12-ին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Իգդիր քաղաքից 12 կմ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իգդիրի շրջանի բնակիչները սկսել են դուրս գալ փողոցներ, նրանցից ոմանք գիշերը լուսացրել են փողոցներում և մեքենաներում: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

Իգդիրի բնակիչ Էրեն Քարագյոզը պատմել է, որ նա քնի մեջ ցնցվել է, երբ եղբայրը նրան արթնացրել է և ասել, որ երկրաշարժ է տեղի ունենում, և նրանք դուրս են եկել փողոց:

Բնակիչներից Մեդին Շըքթաշը պատմել է, որ ցնցումները լուրջ խուճապ են առաջացրել, ինքն ու կինը երկրաշարժից հետո դուրս են եկել փողոց և չեն վերադարձել տուն:

Շրջանի բնակիչներից շատերը գիշերը լուսացրել են փողոցներում, շրջանի փողոցներն այս գիշեր մարդաշատ են եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել