Իլոն Մասկը սիրում է զարմացնել մարդկանց: 70$-ով կարմիր շորտեր և 500$-ով բոցավառիչ գնելուց հետո նա անսպասելիորեն հայտնել է, որ եգիպտական բուրգերը կառուցել են այլմոլորակայինները: Նրա հայտարարությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել, իսկ ինքը՝ միլիարդատերը, հրավիրվել է Եգիպտոս՝ դրա պատմությանը ծանոթանալու համար:

Հայտնի չէ, թե ինչն է ստիպել Իլոն Մասկին իր թվիթերյան էջում նման հայտարարություն անելու, սակայն նրա խոսքերն առանց ուշադրության չեն մնացել: Դեպի Եգիպտոս հրավերը նրան ուղարկել է անձամբ Եիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա ալ-Մաշաթը՝ հուսալով, որ այցելությունից հետո Մասկը կհամոզվի, որ ազգային արժեքները կառուցել են հասարակ մարդիկ:

Ավելի ուշ Tesla-ի հիմնադիրը ևս մի գրառում է կատարել՝ հղում անելով BBC-ի հրապարակած հոդվածներից մեկին, որտեղ խոսվում է բուրգերի կառուցման ու դրանց հեղինակների կյանքի մասին: Չնայած դրան՝ Մասկի նախորդ հայտարարությանն արդեն իսկ պատասխանել էին Եգիպտոսի քաղաքական ու հասարակական գործիչները: Հնագետ Զախի Խավասը պատմել է իրենց կողմից հայտնաբերված բուրգերը կառուցող մարդկանց գերեզմանների մասին: Ըստ նրա՝ դա ամբողջովին հակասում է վերերկրային ուժերի կամ այլմոլորակայինների տեսությանը:

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Իլոն Մասկը կընդունի՞ եգիպտական բուրգեր այցելելու առաջարկը, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել