Թե ասա քեզ պետք է՞ր, Հրաչ Հակոբյան
(ՃՈ պետին և Ոստիկանապետին)

Ուրեմն քիչ առաջ Ոստիկանության իմ անանուն աղբյուրը ինձ փոխանցեց մի քանի հետաքրքիր տեղեկություններ ՃՈ տեսուչ Հրաչ Հակոբյանի անցյալի և ներկայի մասին: Ուրեմն ըստ իմ աղբյուրի սույն երևույթը` Հրաչ հակոբյանը ժամանակին վռնդված է եղել ոստիկանական համակարգից կոռուպցիոն տարբեր գործերի պատճառով: Ավելին` լեյտենանտ Հրաչ Հակոբյանը դատվածություն ունի և համակարգից դուրս է շպրտվել նաև այդ պատճառով: Բայց, պարզվում է, որ ՃՈ-ում ունեցած քեռիների շնորհիվ սույն` ոստիկանի անունն ու ուսադիրները գետնին տվող երևույթը, նախկին ոստիկանապետի օրոք, ըստ աղբյուրի` մեծ կաշառքի և քեռիների բարեխոսման արդյունքում կրկին հայտնվել է համակարգում, բայց արդեն սպայական ուսադիրմերով:
Ուրեմն սույն գրառմամբ դիմում եմ նաև ՃՈ պետին ու Նիկոլի ընկեր ոստիկանապետին` էս թեմայով ես մինչև վերջ գնալու եմ, բացահայտելու եմ սույն երևույթի դատվածության պատճառները, հետո համակարգում վերականգնվելու և սպայական ուսադիրներ ստանալու գինը: Որտեղ սույն ոչնչությանը տեսնեմ ծառայություն իրականացնելիս կանգնելու եմ ու հիշացնեմ իրա ով լինելը: Վաղվանից օրինական բոլոր միջոցներով մտնում եմ էս հարցի մեջ ու թող բռնվեն Հրաչ Հակոբյանի քոռիներն ու մնացածներն ով էս նախկին դատապարտյալին գործի են ընդունել:
Հ.Գ. Շնորհակալ եմ մեր անանուն աղբյուրներին տեղեկատվության համար, խոստանում եմ մինչև վերջ գնալ ու սույն բացիլին հանել ոստիկանական համազգեստի մեջից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել