Tert.amLife-ը գրում է

Օգոստոսի 10-ը երգիչ Արամեի և կնոջ` երգչուհի Աննա Թովմասյանի ընտանիքում առանձնահատուկ օր է: 2016 թվականին զույգը 4 տարի ամուսնացած լինելուց հետո որոշեց ստանալ նաև Աստծո օրհնությունը և պսակադրվեց Սաղմոսավանքում:
Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմել է, թե ինչպես են նշել օրը, վերհիշել է, թե ինչն է իրեն առաջինը գրավել Արամեի մեջ, խոսել է իրենց հարաբերությունների, վեճերի և երեխաների մասին: Անդրադարձել ենք նաև Ռուսաստան տեղափոխվելու որոշմանը։

Աննայի խոսքով` օգոստոսի 10-ը յուրահատուկ օր է, քանի որ եկեղեցով պսակադրությունն իրենց կյանքը լիովին փոխել է. «Գաղտնիք չէ, որ պսակադրությունից մեկ ամիս անց ես իմացա, որ հղի եմ: Արամեն երազ էր տեսել, որ եթե եկեղեցով պսակադրվենք, բալիկ կունենանք: Հենց այդպես էլ եղավ, ես դա զուգադիպություն չեմ համարում, դա հավատքի ուժն էր: Երեկ ընտանիքով նշել ենք օրը, բայց առանձնահատուկ ոչինչ չենք արել, միմյանց նվերներ չենք մատուցել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել