News.am-ը գրում է․

Կորոնավիրուսը 102 օր անց վերադարձել է Նոր Զելանդիա: Վարչապետ Զասինդա Արդերն հայտարարել է, որ Օքլենդում մեկ ընտանիքում չորս դեպք է հայտնաբերվել, վարակի աղբյուրն անհայտ է, հայտնում է AFP-ն:

«102 օր անց մենք ունենք COVID-19-ով վարակման առաջին դեպքերը` վերահսկվող մեկուսացման կամ կարանտինային օբյեկտներից դուրս: Մենք պլանավորել եւ պատրաստվել ենք դրան»,- ասել է Արդերնը:

Ամբողջ երկրով քաղաքացիները հաղորդագրություն են ստացել, որում ասվում է. «Եթե Օքլանդում եք, մնացեք տանը եւ փրկեք ձեր կյանքը»:

5 միլիոն բնակչությամբ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակման մոտ 1500 դեպք էր գրանցվել եւ 22 մահվան դեպք: Մայիսի 1-ից երկրին հաջողվել էր զսպել հիվանդության տարածումը:

Սակայն առողջապահական մարմինները բազմիցս նախազգուշացրել էին մարդկանց չթուլանալ, քանի որ երկրորդ ալիքն «անխուսափելի է»: Արդերն ասել է, որ հասկանում է նորզելանդացիների հիասթափությունը, ովքեր կարծում էին, որ վիրուսը պարտվել է այս տարվա սկզբին խիստ յոթ շաբաթվա մեկուսացումից հետո:

Օքլենդը կարգելափակվի չորեքշաբթի օրվանից առնվազն երեք օրով, իսկ սոցիալական  հեռավորության որոշ սահմանափակումներ կրկին կսահմանվեն երկի մյուս մասում:

Առողջապահության գլխավոր տնօրեն Էշլի Բլումֆիլդը վստահ է, որ այդ միջոցները կրկին կզսպեն հիվանդության տարածումը: «Մենք չենք կարող թույլ տալ այդ վիրուսին տարածվել»,- ասել է նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել