Ինչպես ասում են, սերը տարիք չի հարցնում: Հենց այս խոսքերն են, որ դարձել են մի շարք ամուսնությունների պատճառ: Իսկ այս ծեր հարսնացուներն այս խոսքերի իրական ապացույցն են: Փաստորեն, ամուսնանալ կարող են բոլորը և ցանկացած տարիքում՝ թե՛ 45-ում, թե՛ 100-ում: 

Առաջին հայացքից կթվա, որ այս տարիքում ինչ-որ նոր բան անելը խելքին մոտ չէ, բայց այս հերոսուհիներն այլ բան են ապացուցում: 

Մինի Մունրո՝ 102-ամյա հարսնացու

Այս կնոջ անունը 1998 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ոչ, նա ոչինչ չի հայտնագործել: Նա ամենաառաջին ծեր հարսնացուն է, ով կարողացել է ամուսնանալ: Ամուսնության ժամանակ կինն արդեն 102 տարեկան էր, իսկ ամուսինը՝ 83: Ամուսնությունը տեղի է ունեցել Ավստրալիայում 1991 թվականին:

 

Վլադեմիրա Ռոդրիգես դե Օլիվեյրա, 106 տարեկան 

2017-ին արտասահմանյան մամուլին ապշեցրել էր մեկ այլ հարսանիք, որը տեղի է ունեցել բրազիլական «Nossa Senora Fatima» ծերանոցում: Առաջին և, ըստ երևույթին, վերջին անգամ ամուսնացան 106-ամյա Վալդեմիրան և նրա փեսացուն` Ապարեկիդո Դիաս Ջեյքոբի, ով կնոջից 40 տարի փոքր էր: Ըստ «նորապսակների»՝ իրենք երեք տարի շփվել են, բայց որոշել են հետո օրինականացնել հարաբերությունները:

Չնայած բժիշկների նախազգուշացումներին և աղմկոտ տոնակատարության արգելքին, քանի որ երկուսի առողջական վիճակը ծանր էր, սիրահարները չցանկացան փոխել իրենց մտադրությունը: Հարսանյաց դահլիճը զարդարվեց տեղական կամավորների աջակցությամբ, տեղի ունեցավ իսկական երեկույթ 150 հոգու համար: Զարմանալի է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հարսնացուն նույնիսկ համաձայնեց մազերը ներկել, կտրել և դիմահարդարել: Ապարեսիդոյի և Վլադեմիրայի հարսանիքին ներկա են գտնվել ծերանոցի անդամները, լրագրողներ:

  

Ազաթիհան Սավութի, 113 տարեկան

2014-ի ապրիլին 113-ամյա չինացի կինը Ազաթիհան վերջապես ընդունեց ամուսնության առաջարկությունն իր 70-ամյա սիրեցյալ Աիմտի Ահմեթիից: Երկար ժամանակ սիրելին ծերանոցում էր, որտեղ էլ նրանք հանդիպեցին: Այս զույգի հարսանիքն անցավ առանց մեծ տոնակատարության, չնայած այն լրջորեն զարմացրեց ամբողջ աշխարհին և հույս տվեց միայնակ կույսերին, որ նրանք նույնպես կհանդիպեն իրենց կեսին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել