Հետաքրքիր զարգացումներ են Լիբանանում ընթանում, ինչը հաջողության հասնելու դեպքում կառավարման նոր մեդել կարող է դառնալ:

Լիբանանցիները մոտ 30 000 հազար ստորագրություն են հավաքել (դեռ), որով պահանջում են Լիբանանին տալ ֆրանսիական կառավարման մանդատ: Կան նաև տեսակետներ, որ Լիբանանը միջազգային կառավարման տակ վերցվի:

Փաստորեն, պայթյունը արագացրել է վաղուցվանից հասունացած կառավարման ճգնաժամը` համայնքները միմյանց չեն վստահում, փոխստականների թիվը շատացել է, տնտեսական ճգնաժամն ուժգնանում է...

Առաջին համաշխարհային պատերազմից հետո արտաքին կառավարման մանդատների հարցը նորից ակտուալ է դառնում:

Ֆրանսիական կառավարման մանդատը դեռ հեչ, մի կերպ տանելի է, գոնե Գուգլի, Ֆեյսբուքի կամ Procter & Gamble ընկերության մանդատի տակ չդնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել