Հնդկաստանն արտասովոր երկիր է, որն ունի յուրօրինակ սովորույթներ ու ավանդույթներ: Յուրաքանչյուր պետություն ունի իր առավելություններն ու թերությունները, Հնդկաստանը՝ ևս: Ահա թե որոնք են Հնդկաստանի գլխավոր թերությունները:

Կովերի դերը

Հնդկաստանում քաոտիկ ճանապարհային երթևեկությունից գլուխ հանելը բավականին բարդ գործ է: Ճանապարհներին միախառնված են ուղտերը, ավտոմեքենաները, սայլերը, հետիոտները, կովերը: Զարմանալի չէ, որ այնտեղ ճանապարհատրանսպորտային վթարներ չափազանց հաճախ են տեղի ունենում: 100 հազար բնակչի հաշվով նման վթարների թիվը կազմում է 22,6:

Առավել հաճախ ճանապարհատրանսպորտային վթարների պատճառ դառնում են մարդիկ կամ կովերը: Վերջիններիս հանդեպ, ինչպես հայտնի է, հնդիկները յուրահատուկ վերաբերմունք են տածում և թույլ են տալիս անել ամեն ինչ:

Ժամանակակից ստրկություն

Հնդկաստանում ստրկությունը դեռ գոյություն ունի և զարգանում է: Հաշվվում է ավելի քան 14 միլիոն ստրուկ: Մինչ օրս Հնդկաստանում կան կաստաներ՝ խավեր, որոնք շատ ցածր սոցիալական դիրքում են գտնվոմ, և որոնց ներկայացուցիչները կյանքի համար ծայրահեղ վտանգավոր աշխատանքներ են կատարում:

Պաշտոնապես ստրկությունը Հնդկաստանում արգելվում է, ինչպես և աշխարհի մյուս պետություններում, սակայն արգելքն իրականում չի գործում:

Շրջակա միջավայրի աղտոտվածություն

2019 թ. տվյալներով աշխարհի 20 ամենաաղտոտ քաղաքներից 14-ը գտնվում են Հնդկաստանում: Իհարկե, 20-ից հետո ցանկը դեռևս երկար շարունակվում է: Խոշոր քաղաքներից Մումբայը ցանկում 51-րդ հորիզոնականում է, Դելին՝ 5-րդ:

Մեկ օր շարունակ այս քաղաքներից մեկում գտնվելը հավասար է մոտ 5 տուփ ծխախոտ ծխելուն: Օդը Հնդկաստանում գնալով նմանվում է դեղնավուն երանգ ունեցող ծխի:

Քաղաքն աղտոտ է, սակայն տները՝ մաքուր

Հնդկաստանի շատ վայրերում բացակայում են ջրամատակարարումն ու կոյուղու համակարգը: Սուրբ գետեր Ինդոսն ու Գանգեսը վաղուց դադարել են մաքուր համարվել: Սակայն, չնայած օդի ու փողոցների խիստ աղտոտվածությանը, հնդիկների տներում, որպես կանոն, մաքրություն է տիրում:

Աղքատության բարձր մակարդակ

Միջինում ամենապարզ ուտելիքի համար հնդիկն աշխատում է շուրջ 6 ժամ: Խոսքը գնում է ոչ միայն էժան աշխատուժի մասին. շատերին պարզապես հասանելի չեն էլեկտրականությունն ու մաքուր ջուրը:

Խոշոր քաղաքներում մարդիկ կարող են ապրել կա՛մ փողոցներում, կա՛մ ծայրահեղ աղքատ թաղամասերում: Երկրի բնակչության շուրջ կեսն ապրում է աղքատության մեջ կամ դրա եզրին: Եվ սա այն պետությունում, որի տնտեսությունն ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել