Shamshyan.com-ը գրում է․

Օգոստոսի 8-ին մի քանի գողություններ են տեղի ունեցել Վանաձորում:  

Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 12 շենքի բակից գողը կամ գողերը 3-ից ավել ավտոտնակներ են թալանել, կոտրել են նույն շենքի բնակիչ, 44-ամյա Արամ Գ.-ին պատկանող ավտոտնակի դռան փականը, այնուհետև մտել այնտեղ և գողացել 6 հատ անվադող, իսկ ավտոտնակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ձախ դռան փոքր ապակին կոտրելով, սրահից գողացել են դրամապանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամապանակի մեջ եղել է 200 հազար դրամ, բանկային և զեղչի քարտեր և 1 հատ սպորտային ատրճանակ, որը օրինական եղել է տիրոջը:

Ընդհանուր առմամբ՝ Արամ Գ.-ին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել