Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը երեկ հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, պատասխանեց."Իմ կարգավիճակից և դիրքից ելնելով և հաշվի առնելով հարցի սրությունը և քաղաքական այն ենթատեքստը, որ դրված է կոնկրետ այդ հարցի տակ՝ ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ և որևէ կարծիք չհայտնեմ"...
Հետաքրքիր է, ըստ Աննա Հակոբյանի՝ ինքը ի՞նչ կարգավիճակ և դիրք ունի... Տիկին Աննան, բացի վարչապետի տիկինը լինելուց, դե-յուրե որևէ այլ կարգավիճակ և դիրք չունի...
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի շատ երկրների առաջին տիկիններն Աննայի պես որևէ կարգավիճակ և դիրք չունենալով՝ հիմնականում զբաղվում են մարդասիրական, բնապահպանական և առողջապահական խնդիրներով, ապա շատ զարմանալի է, որ Աննա Հակոբյանն, իր կարգավիճակը պատճառաբանելով, "ճողոպրել" է այդ հարցին պատասխանելուց...
Եթե բնապահպանական խնդիրները մեկնաբանելուց Աննան այդքան կաշկանդվում է, ապա ինչու՞ է իրեն թույլ տալիս ներխուժել Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտ՝ հատկապես Արցախյան խնդրին վերաբերող հարցերին և անտրամաբանական ու ժամանակավրեպ հայտարարություններ և քայլեր է կատարում... Օրինակ, պատասխանելով կեղծ Մեհրիբանի տելեգրամի ալիքին՝ ծիծաղելի վիճակում է հայտնվում կամ էլ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող թեժ բախումների ժամանակ խաղաղասիրական կոչով է դիմում ազերի կանանց, ինչն ուղղակի անտեսվում է վերջիններիս կողմից...
Եթե Աննան այդքան կաշկանդվում է իր կարգավիճակից և դիրքից ու չի մեկնաբանում Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը, ապա լավ կլինի Արցախյան և հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերից էլ հեռու մնա, քանի որ նրա քայլերը Բաքվում դիտարկվում են որպես վախկոտություն և պարտվողականություն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել