Tert.amLife-ը գրում է

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին ամեն կերպ թաքցնում է իր տարիքը, ասում է` այս տարի դառնում է 60 տարեկան:

Սաթենիկն այս օրերին գտնվում է Լոռու մարզում, որտեղ նկարահանում են «Դեպի ճամբար» նախագիծը: Ըստ նրա` ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, որ ծննդյան օրը նկարահանման հրապարակում է անցկացնում:

«Տարիներ առաջ «Ալաբալանիցա» ֆիլմի նկարահանումների ժամանակ էլ ծննդյանս օրը նկարահանման հրապարակում անցկացրի: Առաջին անգամը չէ, որ ծննդյանս օրն աշխատանքային է, շատ է եղել, ինձ համար դա նորմալ է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Սաթենիկի`իր ծննդյան օրը շատ է սիրում ու միշտ յուրահատուկ է անցկացնում: «Իմ ծննդյան օրն ինձ համար շատ սպասված է, ցանկացած ծնունդ անկրկնելի եմ անցկանցում, քանի որ տեսակով այդպիսին եմ: Ես չեմ կարող չսպասել ծննդյանս օրվան կամ տխուր անցկացնել այն։ Ունեմ շատ ընկերներ, սիրում եմ նրանց, քանի որ միշտ կողքիս են, ոչ միայն ծննդյանս օրն են գեղեցիկ դարձնում, այլև իմ կյանքն են անակնկալներով լցնում»:

Սաթենիկը նշեց,  որ միշտ պահում է երազանք. «Քանի որ բնավորությամբ էմոցիոնալ մարդ եմ, տորթի մոմերը փչելիս միշտ երազանքներ եմ մտապահում, դրանք անպայման կատարվում են: Հասցնում եմ իրագործել իմ առջև դրված նպատակները, ժամանակը հերիքում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել