News.am-ը գրում է․

ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար դիմումներ ներկայացնելը կթանկա, ընդ որում` զգալիորեն կթանկա, ինչի մասին վկայում են Քաղաքացիության եւ միգրացիայի դաշնային ծառայության տվյալները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Հոկտեմբերի 2-ից սկսած օրինական ներգաղթյալները, ովքեր իրավունք ունեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, համացանցի միջոցով վճարելու են 1160 դոլար կամ 1.170 դոլար` թղթային տարբերակով դիմում ներկայացնելու համար: Սա ավելի քան 80 տոկոսով ավել է, քան ներկայիս 640 ԱՄՆ դոլարի վճարումը: Բացառությունների մեծ մասը, որոնք թույլ էին տալիս ցածր եկամուտ ունեցող ներգաղթյալներին դիմել անվճար, նույնպես վերացվում են:

Բացի այդ, առաջին անգամ իրենց հայրենի երկրում հետապնդումներից փախած մարդիկ ապաստան ստանալու համար դիմում ներկայացնելիս ստիպված կլինեն վճարել 50 դոլար, եթե նրանք տեղահանման գործընթացում չեն: Նախկինում նման դիմումներն անվճար էին ընդունվում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել