Pastinfo.am-ը գրում է․

«Այս ասուլիսը հրավիրել ենք, որ ասենք՝ խիստ մտահոգված ենք Երևանի վիճակով,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը՝ արձանագրելով, որ ՀՀ բնակչության առնվազն 13-ը և Հայաստանի բնակֆոնդի մոտ 60 տոկոսը կենտրոնացած է Երևանում։

«Այսօր Կառավարությունը հայտարարում է, որ Երևանը դարձել է կորոնավիրուսայիվ համաճարակի բույնը։ Հակառակ այս հաստատումներին, Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանը հեռու են բոլոր այն որոշումներից, որոնք կայացվում են և հիմնական առումով իրենց ազդեցությունը պետք է թողնեն մայրաքաղաքի և Երևան բնակչության վրա։ Գույքահարկը, որ նախատեսվում է ավելացնել, իր ամենածանր բեռով ընկնում է երևանցիների վրա»,- նշել է բանախոսը։
Ըստ նրա՝ եթե համաճարակի բույնը Երևանն է, ապա Երևանի առողջապահական խնդիրները, ինչպես նաև՝ երևանցիների առողջապահական ապահովումը Երևանի քաղաքապետարանի ուսերին է։

«Շրջագայության ժամերից մինչև դիմակներ կրելու որոշումը, պոլիկնիլիկաներում և հիվանդանոցներում գործընթացներից մինչև բուժաշխատող անձնակազմի դիմակների կրման խնդիրները, արտակարգ դրության պահանջների պարտադրումից մինչև Երևանի մանկապարտեզներին վերաբերող խնդիրները, տրանսպորտի, բարերի, ռեստորանների ու սրճարանների հետ կապված պարտադրված որոշումների այս ողջ հսկա թնջուկում ոչ մի տեղ Երևանի քաղաքապետարանը չկա՝ ոչ մի արձագանք, ոչ մի միջամտություն, ոչ մի քայլ։ Մեր քաղաքապետարանը կամ պետք է այդ որոշումների մասնակիցը դառնա, կամ այդ որոշումների կիրառման ժամանակ փորձի դյուրացնել դրանց գործածությունը։ Այլ կերպ ասած՝ քաղաքապետարանը պետք է գոնե թեթևացնի երևանցիների հոգսը՝ ստեղծված իրավիճակում քաղաքային կառույցների ադապտացվելու առումով։ Այնպիսի տպավորություն է, որ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետը որևէ կապ չունեն կայացվող որոշումների հետ»,- նշել է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել