Hraparak.am-ը գրում է․

Մենք այսօր գրել էինք, որ ձերբակալել են ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։ Նրանից, մեր տեղեկությամբ, ճնշումների միջոցով փորձում են ցուցմունք կորզել Սերժ Սարգսյանի դեմ։ ՀԾԿՀ գործող նախագահ Գարեգին Բաղրամյանը մեզ ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ գործի շրջանակներում են ձերբակալել իր նախկին գործընկերոջը, ում ղեկավարման օրոք ինքը վարչության պետ է եղել ՀԾԿՀ-ում։ Միայն ասաց, որ «Վեոլիա ջրի» հետ կապված գործը չէ, երբ ՀԾԿՀ-ն «Վեոլիա ջրի» միջոցներով գործուղման էր մեկնել, ինչը դիտարկվել էր որպես կաշառք՝ ՀԾԿՀ-ին։

Մենք տեղեկացանք, որ Նազարյանին ձերբակալողը Հատուկ քննչական ծառայությունն է։

Ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը, բայց չասաց՝ ինչ գործի շրջանակներում են ձերբակալել, խոստացավ մանրամասներ հաղորդել ավելի ուշ։ Նա էլ հերքեց, որ Նազարյանին ձերբակալել են «Վեոլիա ջրի» գործով, ասացի՝ լրիվ այլ գործի շրջանակներում է։ Նշենք, որ Ռոբերտ Նազարյանին ձերբակալել են այսօր առավոտյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել