ԼՏՊ-ն ամեն ինչ ապականելու ֆենոմենալ ունակություն ունի: Հիմա էլ ձեռքը գցել է հայ պատմագիտությանը, թե բա՝ «հայդատական»: Հա, եթե մենք մեր պատմությունը չենք սահմանափակում իր զառանցանքների 2500 տարով, «հայդատական ենք»: Եթե իր ու իր հոգեզավակի իշխանությունը մենք համամեմատում ենք Խորենացու «Ողբի» հետ, ուրեմն Խորենացին «հայդատական» է: Եթե մեր դպրոցական դասագրքերում տեղ գտնեն 19-20 դարերի ազատագրական պայքարի դրվագները, ուրեմն «հայդատական» են այդ դասագրքերը: Էս մարդը օրգանական զզվանք ունի Հայ դատի նկատմամբ ու հիմա դրա մասին բարձրաձայն ոռնում է ի լուր մեր թշնամու, իբր տեսեք՝ մենք էլ ձեր պես դեմ ենք «հայդատականությանը», մենք ձերն ենք, ձեզանից մեկն ենք:

Հայ դատը միայն ԼՏՊ-ի պատկերացրածը չէ, հայ դատը նաև Դրոները, Թեհլերյանները, Յանիկյաններն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել