Քիչ առաչ Վայքի ոստիկանական բաժանմունք են տարվել Ամուլսարի յոթ ակտիվիստ երիտասարդներ։ Խոսեցի տղաների հետ, ովքեր էս պահին դեռ ոստիկանական բաժանմունքում են եւ նրանք պնդում են, որ բերման ենթարկելուց իրենց հանդեպ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ ուժ է կիրառվել։
Խոսեցի նաեւ Վայքի Ոստիկանության բաժնի պետ Հրազդան Կոստանյանի հետ, ով, բնականաբար, պնդեց հակառակը, նշելով, որ վերջիններս չեն ենթարկվել ոստիկանության իրավաչափ պահանջներին։
Ակտիվիստների հանդեպ վարչական վարույթ են կիրառում, ինչը, կարծում եմ համաչափ չէ, քանզի վերջիններս պնդում են, որ հենց իրենց հանդեպ է անհամաչափ ուժ կիրառվել։ Հարցը քննարկեցինք օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ եւ այս պահին Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները Վայքի ոստիկանական բաժանմունքում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել