News.am-ը գրում է․

Կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը «մեծ հավանականությամբ կծածկի» Ֆրանսիան աշնանը կամ ձմռանը, նախազգուշացրել է երկրի կառավարությանն առընթեր գիտական խորհուրդը, մինչդեռ իշխանությունները փորձում են վերջին երկու շաբաթների ընթացքում զսպել նոր վարակների թվի ավելացումը, հայտնում է Reuters-ը:

Եվրոպական շատ երկրներ վարակի քանակի աճ են գրանցում՝ չնայած տնտեսական վնասը նվազեցնելու փորձի համար սահմանափակումների մեղմացմանը:

«Իրավիճակը անկայուն է, եւ մենք ցանկացած պահի կարող ենք կորցնել վերահսկողությունը եւ անցնել այնպիսի սցենարի, ինչպիսին Իսպանիայում է»,- ասվում է Ֆրանսիայի գիտական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է առողջապահության նախարարությունը:

«Մեծ է հավանականությունը, որ այս աշնանը կամ ձմռանը մենք համաճարակի երկրորդ ալիք կունենանք»,- հայտնել է հանձնաժողովը՝ հավելելով, որ եթե մարդիկ չպահպանեն սոցիալական հեռավորության կանոնները, ապա երկրորդ ալիքը կարող է գալ արդեն այս ամառ:

Ֆրանսիայի իշխանություններն արդեն իսկ սկսել են խստացնել հանրային հիգիենայի կանոնները՝ Լիլ եւ Նիցցա քաղաքները կոչ են արել մարդկանց դիմակ կրել բանուկ փողոցներում:

Ֆրանսիան երկուշաբթի օրը հաղորդել է վերջին 37 օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 3376 նոր դեպքերի մասին՝ նշելով վերակենդանացման բաժանմունքներ ընդունված հիվանդների թվի աճի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել